ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Արարատում սպասում են ժամը 5-ին

Արարատում սպասում են ժամը 5-ին
08.11.2013 | 14:47

Այսօր Արարատ քաղաքում նախընտրական քարոզչության վերջին օրը սպասողական վիճակ է։ Հանրապետականները քաղաքի Վ. Սարգսյանի անվան հրապարակում շքեղ բեմ են պատրաստել ու պատրաստվում են ժամը 16.00 կայանալիք քարոզարշավի ավարտական գալա համերգին։ Արարատցիներին կուրախացնեն հայկական էստրադայի երգիչ-երգչուհիները։ Ժամը 17-ին նախատեսված է նաև ՀՀԿ հանրահավաքը՝ ի պաշտպանություն քաղաքապետի թեկնածու Հայկ Հայկյանի։

Նույն ժամին նույն վայրում հանրահավաք է նշանակել նաև ԲՀԿ-ն՝ վերջին սատարող միջոցառումը կազմակերպելու իր թեկնածու Սամվել Բարսեղյանի օգտին։ Ընդ որում, ԲՀԿ-ի հանրահավաքն արտոնված չէ։ Սպասվում է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այցելությունը։ Այս պահին, սակայն, ոչ ոք չգիտի՝ կգնա՞ Ծառուկյանը չարտոնված հանրահավաքի, թե՞ ոչ։

Ամեն դեպքում, Արարատում սպասում են։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3720

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ